Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

Դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի հայցը

118
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 00:00
Դատարանը մերժել է Առուշ Առուշանյանի հայցը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մերժել է այն: Այս մասին ԶԼՄ-ներին, հայտնում են Արդարադատության նախարությունից։ Առուշ Առուշանյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով, որ պրոբացիայի ծառայության գործողությունները իրավաչափ չեն։

Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։