Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Դիլիջանցիները կադաստրին 25 հազար են մուծել, սակայն չեն կարողանում օրինականացնել շինությունները». Ոսկան Սարգսյան

110
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 01:24
«Դիլիջանցիները կադաստրին 25 հազար են մուծել, սակայն չեն կարողանում օրինականացնել շինությունները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջան քաղաքի հարյուրավոր բնակիչներ 3 տարի առաջ կադաստրին 25 հազար դրամ են մուծել, սակայն չեն կարողանում օրինականացնել շինությունները
Լրագրողիս բողոքով դիմել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, ովքեր չեն կարողանում օրինականացնել իրենց կառուցած շինությունները։ Նրանք ասացին, որ նման բնակիչների թիվը հարյուրավորներ է։ Այդ բնակիչներն ասացին, որ 2021թվականին, երբ Դիլիջանում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը, քաղաքապետարանից իրենց ասել են, որ կարող են կադաստրում 25 հազար դրամ մուծել, որից հետո իրենց շինությունները կօրինականացվեն։ Այդ գումարը հարկավոր էր ինքնակամ կառույցները չափագրելու աշխատանքների համար։ Անցել է 3 տարի, սակայն այդ օբյեկտները չեն օրինականացվում, քաղաքապետարանն էլ մարդկանց սպառիչ պատասխան չի տալիս։ Դիլիջանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակվում են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի որոշումները, որոնցով օրինականցվում են ինքնակամ բազում կառույցներ։ Բողոքող դիլիջանցիները կարծում են, որ այդ գործում առկա է կոռուպցիա։ Բողոքող դիլիջանցիները հայտնեցին, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքում գնել է մեծ քանակով անշարժ գույք, նրա պահանջով ստեղծվել է ճարտարապետական խումբ, առանց որի եզրակացության Դիլիջանում շինթույլտվություններ չեն տրվել, ինքնակամ կառույցները չեն օրինականացվել։ Բողոքողները չգիտեն, այժմ այդ խումբը գործո՞ւմ է, եթե գործում է, ինչու իրենց ինքնակամ կառույցների վերաբերյալ այդ խումբը որոշումներ չի կայացնում։ Այս խնդիրների վերաբերյալ հարկ է ստանալ Դիլիջանի համայնքապետարանի պարզաբանումը, սակայն Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած, համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը խախտելով ՀՀ սահմանադրությունը և «Տեղեկատվական ազատության մասին» օրենքը, չի պատասխանում լրագրողիս տեղեկատվական հարցումներին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան