Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Այս տեղեկությունների միջոցով խաղում է պաշտոնական Անկարան». Հակոբ Բադալյան

99
Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 02:12
«Այս տեղեկությունների միջոցով խաղում է պաշտոնական Անկարան». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Թուրքական Haber-ը գրում է, որ Մոսկվայում Էրդողան-Ասադ հանդիպման հավանականությունը մեծ է:

Իհարկե, առաջին անգամ չէ, որ թուրքական մամուլը տալիս է այդպիսի տեղեկատվություն: Եվ չենք կարող բացառել, որ դրանց միջոցով խաղում է պաշտոնական Անկարան:

Սակայն, թերևս կասկած չկա, որ Մոսկվան կունենա շահագրգռություն՝ կազմակերպել այդպիսի հանդիպում: Ավելին, Մոսկվան հրապարակավ հայտնել է դրան՝ նպաստելու պատրաստակամություն: Իսկ շաբաթներ առաջ Ռուսաստան էր ժամանել նաև Սիրիայի նախագահ Ասադը:

Իհարկե Ասադն օրեր առաջ խոսել էր, որ չկա տեղաշարժ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման քննարկումների առնչությամբ; Բայց, անշուշտ իրադարձությունները զարգանում են բավականին արագ, առավել ևս, որ հրապարակային հայտարարությունները երբեմն կարող են լինել ընդամենը տակտիկական խաղի մաս:

Չի բացառվում, որ Պուտինը Մոսկվայում Էրդողան-Ասադ հանդիպումն է դիտարկում հետո արդեն Թուրքիա իր այցի պայման: Հնարավոր է, ի դեպ, որ թեմայի շուրջ կոմունիկացիան եղել է Բաքու այցի ընթացքում, և այն ներառվել է Բայրամովի՝ այսօր Անկարա կատարած այցի օրակարգ: Հատկանշական է, որ թուրքական մամուլում տեղեկությունը հրապարակվել է այդ այցին զուգահեռ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան