Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ.

«Խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել». Ռոման Երիցյան

130
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 19:24
«Խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։
Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Առուստամյանը չի հերքել և ընդունել է, որ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ արտահայտել է անհամաձայնություն։
Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Լրացում։ Մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները՝
1. տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
2. հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
3. ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
4. կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
5. ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Աղբյուրը`   Ռոման Երիցյան