«Կիրանցում աշակերտները կգնան սահմանից 40 մետր հեռավորությամբ դպրոց»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով և պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։ Վ․ Բաբինյանն ասաց՝ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունեն, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։ Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։ 100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախեն Կիրանց գյուղի 38 աշակերտ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
