Ուկրաինական հարձակման հետևանքով ռուսական օդանավակայանում ինքնաթիռներ են ոչնչացվել
![]() Ուկրաինական կամիկաձե անօդաչուներն օգոստոսի 16-ին հարձակվել են ռուսական «Սավասլեյկա» օդանավակայանի վրա, ոչնչացվել է ռուսական 3 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ աղբյուրներին հղումով։ Նրանց տվյալներով՝ օգոստոսի 16-ին Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության օպերացիայի արդյունքում կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակում է իրականացվել Սավասլեյկա ռազմական օդանավակայանի վրա, որը գտնվում է Նիժնի Նովգորոդի շրջանում։ Օգոստոսի 13-ին ևս հարձակման է ենթարկվել այս օդանավակայանը։ Սավասլեյկա օդանավակայանը ռազմական օդանավակայան է, որը գտնվում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում՝ համանուն գյուղի մոտ։ Ռուսաստանի Դաշնությունն այն օգտագործում է ավիացիոն մասնագետներ պատրաստելու, օդանավերի նոր տեսակների փորձարկման և ռազմական օդաչուների պատրաստման համար։ Այնտեղ տեղակայված են տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ կործանիչներ և ռմբակոծիչներ, ինչպես նաև ավիացիոն ուսումնական ստորաբաժանումներ։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
