Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է Մոսկվայում իր 18-ամյա առաքելության ավարտի մասին
![]() Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, որ 18,5 տարվա աշխատանքից հետո ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 18-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի նախաշեմին։ Դիվանագետը նշել է, որ կցանկանար մեկնել հայրենի երկիր, որտեղ նախատեսում է շարունակել աշխատանքը։ «Մոսկվայում աշխատել եմ 18 ու կես տարի։ Սա շատ է դիվանագիտական ծառայության համար։ Եվ այս փուլում ավելի ճիշտ կլինի, որ խորհրդարանում ներկայացնեմ հայրենի Շուշան՝ (Արցախի Հանրապետությունից բռնազավթված հայկական Շուշի քաղաքը-խմբ.) մարզի բնակիչներին։ Ես իսկապես հույս ունեմ, որ կընտրվեմ, և մեծ պատիվ կլինի լինել առաջին տեղակալը Ղարաբաղի ազատագրումից հետո»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Ինչպես նշել է 79-ամյա դեսպանը, նա կցանկանար իր կյանքի մնացած մասը նվիրել հայրենիքին ժողովրդին ու բնության հետ շփվելուն։ Նա նաև հիշել է, որ իր հայրը՝ խորհրդային և ադրբեջանցի հայտնի օպերային երգիչ Բյուլբյուլը, ծնվել է Շուշիում, ուստի «իր որոշումը միանգամայն բնական է»։ |

ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
12213:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10813:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
11510:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
11210:12
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը (տեսանյութ)
9609:12
Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ՝ Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում (տեսանյութ)
180Երեկ, 20:00
