«Դա ոչ թե արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիր է, այլ` արտագաղթի մղելու». Աշոտ Դանիելյան
Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանով ապահովման ծրագրին մասնակցելու հայտերը հիմնականում մերժվում են: Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի տեղեկություններով՝ ավելի քան 400 արցախցի դիմել է ՀՀ կառավարության հայտարարած ծրագրից օգտվելու համար, սակայն մեծամասնության՝ ավելի քան 300-ի դիմումները մերժվել ՝ պատճառաբանելով քաղաքացիությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Դանիելյանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիության պարտադրանքն արցախցիների մոտ հոգեբանական հարց է առաջացնում: Խնդրահարույց է խրագրի մեկ այլ պայման ևս, այն է՝ ծրագրով գնված բնակարանում 180 օրից պակաս բնակվելու, ևս խնդիրներ են առաջանում: Դանիելյանի գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանրապես թերի է, ոչ լիարժեք, չի համապատասխանում ընդհանուր այսօրվա շուկայական գներին, անշարժ գույքի շուկան չի ուսումնասիրվել, ինչ-որ գումարներ են սահմանել և դրա համար էլ օբյեկտիվություն չկա: Նրա կարծիքով՝ սա ՀՀ կառավարության կողմից տապալված ծրագիր է, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանալու օգտվել: «Ես կարող եմ ասել, որ որ սա ոչ թե ծրագիր է բնակարաններով ապահովելու, այլ արտագաղթի, որովհետև, արդեն բավական տեղեկություններ ունենք, որ մայիսից մինչև օգոստոսի 1-ը բավական մեծ թվով արցախցիներ կոնկրետ այս ծրագրի պատճառով տեղափոխվում են այլ երկրներ, հիմնականումէ Ռուսաստան», - ասաց արցախցի պատգամավորը: Մեկ այլ խնդիր էլ սահմանների ապահովությունն է: Ըստ նրա՝ մի շարք արցախցիներ, հնարավոր է, ցանկանան ապրել սահմանամերձ տարածքներում, բայց քանի որ Ադրբեջանի հետ ներկայումս կատարվում են դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքներ, սահմաններում ապրելը համարվում է ռիսկային: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
|
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42