«Հուշենք՝ հեծանիվից իջնի, գա նստի պաշտոնական աշխատասենյակում»․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ տարածաշրջանը խոշոր ու անվերահսկելի պայթյունից հինգ է պակաս, հուշենք գոնե, որ էդ հեծանիվից իջնի, գա նստի պաշտոնական աշխատասենյակում: Որովհետև, երբ հատուկ կապերով զանգեր ստանա, զանգողների մոտ տպավորություն չստեղծվի, որ պայթելուց հինգ պակաս ռեգիոնի էպիկենտրոնում գտնվող ու առաջինը վարի գնացող երկրի ղեկավարը այնքան է կտրված իրեն շրջապատող ծայրահեղ պայթյունավտանգ իրականությունից ու այնքան չի հարգում իր երկիրը, իր պաշտոնն ու պատասխանատվության չափաբաժինը, որ այդ ընթացքում ոչ թե ողջ ուժային ու դիվանագիտական ռեսուրսին հրահանգել է 24 ժամ լինել տեղում, մշակել և օպերատիվ կերպով ունենալ անվտանգային տարբեր սցենարների զարգացման պարագայում գործարկման ենթակա քաղաքական և անվտանգային դիրքավորումներ այլ դրա փոխարեն զբաղված է վելովլոգինգով: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |
«Ստացա՞ն, կորզեցի՞ն մի բան, անցնում են հաջորդին»․ Վահե Սարգսյան
7603:06«Միայն մենք ենք մնում ՀԱՊԿ-ի փլատակներում»․ Արա Պապյան (լուսանկար)
5502:30«Հաղթանակի բերկրանքը կզգանք, երբ միասնությունը լինի համատարած»․ Կարեն Հովհաննիսյան
6302:12«Նիկոլ Փաշինյանին նոր շոու է պետք»․ Սուրեն Սուրենյանց
6601:24«Սա ցուցմունք է՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու մասին»․ Սուրեն Սուրենյանց
7700:12ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը դատապարտել է Գրիգոր Երիցյանին ավագանու մանդատից զրկելը
84Երեկ, 23:42