«Ինձ լուրեր են հասել, որ Փաշինյանն ուզում է թեքվել Պուտինի կողմը»․ Էդուարդ Շարմազանով
«Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում ում ինչ է խոսք տվել։ Ես չեմ բացառում, որ նա թուր-թվանքային իրավիճակում ում ինչ ասես խոսք է տվել, միայն թե իր աթոռը պահի»,- «Նյուզ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ Փաշինյանն իր աթոռի համար պատրաստ է բոլորին մատաղ անել․ «Իր աթոռը պահելու համար օրը 20 անգամ ասում էր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, հիացած եմ ձեր՝ խնդիրները լուծելու օպերատիվությամբ։ Մինչև 2022թ․ ապրիլ հիացած էր, հետո հիացավ Շառլ Միշելով, հետո՝ Էրդողանով, Մակրոնով։ Հիմա էլ ականջիս լուրեր են գալիս, որ էլի Վլադիմիր Վլադիմիրովիչի կողմն է ուզում թեքվել՝ փուռը տալով իր թիմին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլորին մատաղ անել՝ և՛ ներսում, և՛ դրսում, միայն թե իր աթոռը պահի։ Դրա համար չեմ բացառում, որ ինչ-որ փուլում ականատես լինենք պատերազմով պայմանավորված ինչ-որ մի բան վերցնելուն»,- ասել է Շարմազանովը։ |
«Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ՝ միակողմանի պահանջների ամրագրում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
1512:48Գրիգոր Երիցյանի լիազորությունները դադարեցվեցին (լուսանկար)
2712:36«Հողը գնում է Ավինյանի ոտքերի տակից». Գրիգոր Երիցյան (տեսանյութ)
2912:30«Երբեք չենք խորշել նոր ընտրություններից». Տիգրան Ավինյան
3912:24«Ինչպես կասեր հայտնի քաղաքական գործիչը՝ ոնց եմ ես ձեզանից զզվում». Գրիգոր Երիցյան (տեսանյութ)
3612:12«Դու չի, դուք ա», «եթե մի քիչ բարոյականություն ունենայիք, կհանեիք նախագիծը». լարված իրավիճակ՝ ավագանիում (տեսանյութ)
5212:00