«Կարծում եմ` հպարտանալու առիթ չկա»․ Կարեն Հեքիմյան
274
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 17:00
Հասարակական գործիչ Կարեն Հաքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդային կարգախոս կար՝ «Выполним пятилетку в четыре года»: Հիշո՞ւմ եք: Վերջերս ԵՊՀ այսրոպեական ռեկտոր, մասնագիտությամբ աստվածաբան Հ.Հ-ն հպարտությամբ ազդարարեց, որ ԵՊՀ-ին «հատկացված 2459 տեղից թափուր է մնացել 43 տեղ»: Նման է, չէ՞, խորհրդային կարգախոսին: Մարդը, փոխարենը՝ մտածի ուսման որակի մասին, հպարտանում է, որ բուհում «քիչ» թափուր տեղ է մնացել: Լավ, իսկ ո՞ր մասնագիտությունների տեղերն են թափուր մնացել: Այս հարցի պատասխանը այսրոպեական Հ.Հ-ն չի բարձրաձայնում: Հիշեցնեմ, որ «Աստվածաբանություն» ֆակուլտետին հատկացված 15 տեղից թափուր է մնացել 13 տեղ: Այսինքն, այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ի հիշատակված 43 թափուր տեղերից 13-ը բաժին է ընկնում իր «հարազատ» «Աստվածաբանություն» ֆակուլտետին: Սակայն, խնդիրն այլ է: Ի՞նչու է այսրոպեական Հ.Հ-ն հպարտանում: Ո՞րն է հպարտության պատճառը: Այն, որ ԵՊՀ-ին 2459 տե՞ղ են հատկացրել, թե՞ որ 43 տեղ է թափուր մնացել: Կարծում եմ՝ հպարտանալու առիթ չկա: Եկեք համեմատենք: Օրինակ՝ Բրատիսլավայում բնակվում է 424 հազար, Երևանում՝ 1 մլն 75 հազար մարդ: Սլովակիայի ամենամեծ բուհը՝ Կոմենսկու անվան Բրատիսլավայի համալսարանն է (1919թ): Բրատիսլավայի համալսարանում կա 13, ԵՊՀ-ում՝ 21 ֆակուլտետ: Բրատիսլավայի համալսարանում սովորում է 22536, ԵՊՀ-ում՝ 13815 ուսանող: Բրատիսլավայի համալսարանում չկա «հատկացված տեղ» կամ «թափուր մնացած տեղ» հասկացություն: Բրատիսլավայի համալսարանում սովորում են մասնագիտություն ստանալու համար, իսկ ռեկտորը հպարտանում է ոչ թե «43 թափուր մնացած տեղերով», այլ բարձր որակավորում ստացած շրջանավարտներով: Ի դեպ, Բրատիսլավայի համալսարանում ուսումն անվճար է, նույնիսկ՝ օտարերկրացիների համար: Այսքանը: Հասկացողը՝ հասկացավ: Անհասկանալի մնաց այն, թե ով և ինչու է ԵՊՀ-ին այդքան շատ «տեղ հատկացնում» և այսրոպեական աստվածաբան Հ.Հ-ին «стахановец» դարձնում: Հիշեցնեմ՝ խորհրդային բանվոր Ստախանովը «Выполним пятилетку в четыре года» կարգախոսի (համա)հիմնադիրն էր»: