«Արփի» արգելոցը` կարևորագույն թռչնաբանական տարածք
![]() «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Արփի» բնապատմական արգելոցը գտնվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի վարչական տարածքում՝ Արենի–Եղեգնաձոր ճանապարհի երկրորդ կիլոմետրից հարավ՝ Նորավանքի կիրճում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ «Արգելոցն ընդգրկում է մոտ 200 հեկտար տարածք, որից 40-ը կազմում են «Արջերի», «Մոզրով», «Մագիլի» և «Թռչնի» կարստային քարանձավները: Քարանձավները հարուստ են գեղեցիկ և բազմազան բնական գոյացություններով։ Բազմազան է արգելոցի կենդանական աշխարհը՝ վայրի կենդանիների, սողունների և թռչունների տարբեր տեսակներով: Արգելոցի տարածքում բնակվում են պարսկական հովազ, բեզոարյան այծ, գորշ արջ, աղվես, գայլ, գորշ նապաստակ, քարայծ, կզաքիս, եղնիկ, հովազ: Սողուններից՝ թունավոր օձեր՝ հայկական իժ, գյուրզա, մողես և այլն: Պատմականորեն այստեղ գրանցվել է ավելի քան 190 թռչնատեսակ, որոնց մեջ կան նաև «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ և անհետացող տեսակներ: Բնապահպանական տեսանկյունից առավել հատկանշական են քարարծիվը, օձակեր արծիվը, մորուքավոր անգղը և գիշանգղը, միջերկրածովյան բազեն, սապսանը և բվեճը, կիսասպիտակավիզ ճանճորսը և ներկարարը: Քարանձավների մշտական բնակիչներն են չղջիկները: Չուի ժամանակ հանդիպում են տափաստանային հողմավար բազե, ճչան արծիվ, տափաստանային մկնաճուռակ: «Արփի» բնապատմական արգելոցը հանդիսանում է ՀՀ Վայոց ձորի մարզի հազվագյուտ հետաքրքրություն ունեցող տեսարժան վայրերից մեկը։ Լուսանկարները՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48


