Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Ժամեր տևող անջատումները խնդիրներ են առաջացնում շատ արտադրողների մոտ»․ Թեհմինե Ենոքյան

168
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 10:18
«Ժամեր տևող անջատումները խնդիրներ են առաջացնում շատ արտադրողների մոտ»․ Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց հոսանքի։ Մեր հեռախոսները, հեռուստացույցը, կենցաղային տեխնիկան, էլեկտրական մեքենաներն աշխատում են հոսանքով։ Նոյեմբերի 11-ը հռչակվել է էներգախնայողության միջազգային օր, սակայն մարդկությանը դժվար է քարոզել, որ էներգախնայող լինեն ի պաշտպանություն բնության և բնական պաշարների։ Մինչ դեռ Արցախի կորստից հետո Հայաստանը զրկվել է զգալի էներգետիկ աղբյուրներից։
Արցախի ՀԷԿ-երի տարեկան արտադրած էլեկտրաէներգիան մեղմում էր առկա պահանջարկը։
Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրում է Ատոմակայանը, Հրազդան ՋէԿ- ը Մեծ ու փոքր ՀԷԿ-երը և վերջին տարիներին նաև արևային կայանները։ Այս բոլոր էլեկտրաէներգիայի աղբյուրների արտադրած հոսանքը գնում և վերավաճառում է Հայաստանում միակ ընկերությունը՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ն, որի սեփանակատերն է ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ԲԲԸ։ Ընկերությունը էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006 թվականից: «ՀԷՑ» ՓԲԸ Հայաստանի ամենախոշոր գործատուն է, ամենախոշոր հարկատուներից մեկը, սպասարկում է մոտ 985 հազար բաժանորդի։
Վերջին շրջանում անդադար էլեկտրաէներգիայի անջատումների մասին հաղորդագրություններ են տարածվում ամբողջ Հայաստանով մեկ։ Քիչ չեն նաև դեպքերը, որ հոսանքի տատանումների ու անջատումների ժամանակ բաժանորդների մոտ վնասվում է էլեկտրատեխնիկան։ Ժամեր տևող անջատումները խնդիրներ են առաջացնում շատ արտադրողների մոտ։ Մեծ գործարաններում, ընկերություններում վնասները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների, քանի որ գործարաններն աշխատում են թանկարժեք տեխնիկայով, որոնց ամեն մի մասը մի ամբողջ կարողություն արժի։
Խոսենք պատճառների մասին․
Ցանցում առկա բաձր լարման և տատանումների պատճառով լինում են անջատումներ՝ պատճառնները տարբեր են․
Օրինակ՝ արևային կայանը կայծակի ժամանակ կարող է բարձր լարում կլանել, որը ցանց մտնելուն պես ստեղծում է խնդիր, մասնագետների կարծիքով՝ պարպիչների ոչ բավարար քանակը ևս պատճառ է առաջացած խնդիրների համար։
Բարձր լարումների պատճառ է նաև ցանցում ոչ բավարար ներդրումների և եղածը թարմացնելու բացակայությունը։
Առկա է նաև շանթարգելների բացակայություն, որոնք տեղադրվում էին բարձր գագաթներին, կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանելու համար, այժմ դրանք մեծամասամբ չկան, եղածներն էլ թալանվել են կամ չեն գործում։
Խնդիրը կկարգավորվի, եթե բոլորս պահանջատեր լինենք և էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը վեջապես վերազինվի ժամանակակից տեխնիկայով և դադարի շահագործել խորհրդային տարիներից մնացած ու մաշված միջոցները։ Իրականացվեն ներդրումներ ՀԷՑ ՓԲԸ-ում ենթակառուցվածքները թարմացնելու, էլեկտրո ցանցի վիճակը բարելավելու համար։ Իրականում այս տարիներին ենթակառուցվածքները գերշահագործվել են, իսկ ՀԷՑ-ը, գերշահույթ ստանալով, մոնոպոլ դիրք զբաղեցրել էլեկտրաէներգիայի սպասարկման շուկայում։
1․ Ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ կառուցելու համար նախ և առաջ Հայաստանի Կառավարությունից պահանջվում է հստակ վերահսկողություն և ժամկետներ սահմանել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակյալ սպասարկման համար։
2. Ստեղծել գործիքակազմ, որով կպաշտպանվի սպառողի շահերն ու կփոխհատուցվի կրած վնասները։
Ի՞նչ անել նման պարագայում։
Եթե կիսում եք հայտարարության մեջ առկա մտահոգություններն ու առաջարկները կարող եք միանալ հայտարարությանը և տարածել այն։
Ուղարկել ՀԷՑ ՓԲԸ-ին, ՀՀ կառավարությանը։
Ձևակերպել կոլեկտիվ բողոքներ։
Դիմել վնասի փոխհատուցման պահանջով դատարաններ և պահանջատեր լինել ձեր խախտված իրավունքների վերականգնման համար»։

Աղբյուրը`   Թեհմինե Ենոքյան