Խորտակված Argos Georgia-ի անձնակազմի անդամների մի մասին հաջողվել է փրկել, կան զոհեր
![]() Ատլանտյան օվկիանոսի հարավում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն այն վայրում, որտեղ այսօր խորտակվել է Argos Georgia ձկնորսական նավը: Նշենք, որ նավի անձնակազմի անդամների մեջ ռուսներ են եղել: Որոնողափրկարարական աշխատանքները բարդանում են եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Լոնդոնում ՌԴ-ի դեսպանատունը: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Հելենայի, Համբարձման և Տրիստան դա Կունյայի կղզիների դրոշով նավարկող Argos Georgia նավը հուլիսի 22-ին աղետի ազդանշան է տվել՝ ջուր լցվելու պատճառով։ Այն ժամանակ այն գտնվում էր Ֆոլքլենդյան կղզիներից (Մալվինաս) 200 ծովային մղոն դեպի արևելք։ Այնուհետև ողջ անձնակազմը լքել է նավը՝ օգտագործելով փրկարար լաստանավեր։ Հուլիսի 24-ի առավոտվա դրությամբ անձնակազմի 14 անդամներ փրկվել են, 9-ը զոհվել են, 4-ը համարվում են անհետ կորած։ Զոհվածների թվում կա 3 ռուս, ևս մեկ ՌԴ քաղաքացի համարվում է անհետ կորած։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
