Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«ԵՊՀ-ն՝ ընդդեմ երիտասարդ գիտնականների»․ Կարեն Հեքիմյան

226
Շաբաթ, 20 հուլիսի, 2024 թ., 16:36
«ԵՊՀ-ն՝ ընդդեմ երիտասարդ գիտնականների»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Բացահայտվեց ԵՊՀ-ի հերթական շահախարդախությունը:
Ուրեմն, ԵՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) 2024թ հոկտեմբերին «միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովն է» կազմակերպում: ԵՊՀ-ի ՈւԳԸ-ն տեղեկացնում է, որ երիտասարդ գիտնականների աշխատությունները կտպագրվեն «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում:
Այժմ ամենակարևորը: Ըստ ԵՊՀ ՈւԳԸ-ի, իրենց պարբերականն ընդգրկված է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գիտական հրատարակությունների ցանկում: ԲՈԿ-ից հերքում են՝ նման բան չկա, պարբերականն ընդգրկված չէ ԲՈԿ-ի ցանկում: Ընդ որում, ցանկը հասանելի է, հրապարակված է ԲՈԿ-ի պաշտոնական կայքում:
Քանի որ գիտաժողովը «միջազգային է», ապա ԵՊՀ-ն «միջազգային» սկանդալից չի խուսափի: Չնայած, ԵՊՀ-ն սկանդալներին սովոր է»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան