«Կիրանց գյուղի ծնողները բարձրացրել են իրենց երեխաների անվտանգության հարցը». Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ տարեվերջյան ժողովին, որտեղ քննարկվել են անցած ուսումնական տարվա արդյունքները, Կիրանց գյուղի մի քանի ծնողներ բարձրացրել են նոր ուսումնական տարում դպրոցի նորակառույց դպրոցի շենք աշակերտների հաճախել-չհաճախելու հարցը։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին Կիրանցից տարածքներ հանձնելուց հետո դպրոցի նորակառույց շենքը հայտնվել է սահմանից մոտ 50 մետր հեռավորությամբ։ Պետական բյուջեից Կիրանցի դպրոցի շենքի շինարարության համար հատկացվել է 615 միլիոն դրամ, շինարարությունը սկսվել է 2022 թվականին, դպրոցի շենքը պետք է շահագործման հանձնվի այս տարվա սեպտեմբերի սկզբին։ Կիրանցի դպրոցի տնօրենն ասաց, որ նորակառույց դպրոց աշակերետների հաճախել-չհաճախելու վերաբերյալ ոչինչ չի որոշվել, անորոշ վիճակ է։ Համայնքապետարանին պատկանող, ներկայումս որպես Կիրանցի հիմնական դպրոց ծառայող շենքը վթարային է, դրա պատը խարխլված է»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06

