Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 օգոստոսի, 2026 թ.

Մոսկվայի պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

313
Ուրբաթ, 12 հուլիսի, 2024 թ., 13:18
Մոսկվայի պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայերեն կդասավանդվի։ Աշնանը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնում կբացվի հայագիտության բաժին։

Այստեղ կդասավանդվեն գրաբար և ժամանակակից հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և մշակույթ։
Այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի մամուլի ծառայությունը։