«Տարածքը մահամերձ էր». Քրիստինա Վարդանյան
295
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 14:36
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2009-ին Հերացի փողոցի անբարեկարգ հատվածում Բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանի առաջարկով ստեղծվեց Մ. Հերացու անվան պուրակը և տեղադրվեց միջնադարյան մեծանուն բժշկապետի արձանը։ Քաղաքի հետ համատեղ մեր կողմից արվեց ամբողջական նախագիծ, ներառյալ ոռոգման ցանցը։ Դեռ այն ժամանակ միամյա ծաղիկներ նախատեսված չէին՝ տնկվեցին ծառեր, ստեղծվեց կանաչ ցանկապատ, վարդանոց։ Բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետը։ Երեկ տարածքը մահամերձ էր։ Կարծում եմ Կենտրոն վարչականի կանաչապատման պատասխանատուներին բարդ չի լինի խնամել և կարգի բերել պուրակը… Ստեղծածը պահելն ամենակարևորն է»: Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48



