Ավտովթարի հետևանքով մահացել է Սիրիայի նախագահի խորհրդականը
![]() Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Լունա ալ-Շիբլը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում են նախագահականից։ Վթարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհին։ Մեքենան, որով շարժվում էր ալ-Շիբլը, դուրս է եկել ճանապարհից։ Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա ուղեղի արյունազեղում է ստացել։ Որոշ սիրիական լրատվամիջոցներ գրում են, որ վթարը կարող էր դիտավորյալ լինել, իբրև զրահամեքենա է մխրճվել ալ-Շիբլիի մեքենայի մեջ։ Լունա ալ-Շիբլը 49 տարեկան էր։ Նա նախկինում աշխատել է քաթարյան Al-Jazeera Network հեռուստաալիքում, այնուհետև վերադարձել է Սիրիա, արագորեն բարձրացել է կարիերայի աստիճաններով և դարձել Ասադի մամուլի քարտուղարն ու խորհրդականը: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
