«Վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը»․ Ալեն Սիմոնյան
![]() ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ եւ որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ համամիտ եմ ձեզ հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռեւս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ: Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որեւէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»։ |

««Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք». ՀԿԿ (տեսանյութ)
136Երեկ, 16:48
«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ
90Երեկ, 14:18
«Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
120Երեկ, 14:00
«Միջադեպը եղել է երկու ուղևորների միջև»․ Երևանի ավտոբուս
93Երեկ, 11:54
Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով
103Երեկ, 11:30
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
100Երեկ, 11:24
