Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

«Հեծանվորդ, հարբեցող ծաղրածուն և նրա Բաբա Յագա կողակիցը». Էդգար Ղազարյան

129
Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 17:24
«Հեծանվորդ, հարբեցող ծաղրածուն և նրա Բաբա Յագա կողակիցը». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Բոլոր ծաղրածուները նպատակ ունեն զվարճացնելու մարդկանց, կտրելու նրանց առօրյա հոգսերից, թեթևացնելու նրանց կյանքը, բացի մեկից՝ հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից և նրա Բաբա Յագա կողակցից, որոնք դժբախտություն բերելով հարյուր հազարավոր մարդկանց գլխին, զրկելով նրանց կյանքից, ապրուստից, արժեքներից ու հայրենիքից, իրենք են ծաղրում մարդկանց, զվարճանում նրանց դժբախտությունների վրա, հարստության մեջ վայելում այլոց թշվառությունը և ողբերգությունը։
Ծաղրում են, որովհետև հանդուրժվում եմ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան