Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

«Ճնշումներով, վախերով մարդկանց փորձում են ետ պահել շարժումից»․ Սրբազան

117
Կիրակի, 30 հունիսի, 2024 թ., 13:18
«Ճնշումներով, վախերով մարդկանց փորձում են ետ պահել շարժումից»․ Սրբազան

«Մեր ամբողջ շարժումը, պայքարը արժեքների մասին է, ու այս վանքն իր ամբողջ անցած պատմությամբ ու էությամբ հենց այդ արժեքների բացարձակ կրողներից մեկն է»,- Տաթևի վանական համալիրում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասաց Բագրատ Սրբազանը։ «Մեղրից սկսած, համայնքներով, շեներով այցելում ենք մեր ժողովրդին։ Տարատեսակ ճնշումներով, վախերով մարդկանց փորձում են ետ պահել շարժումից, բայց ուրախ ենք, որ մարդկանց տրամադրությունն այլ է, փոփոխության անհրաժեշտության մասին է, մարդիկ պատշգամբներից ողջունում են, փողոցում մոտենում»,- նշեց Սրբազանը։