«Երկրորդ փուլն անխուսափելի է»․ Տիգրան Դավուդյան
![]() Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի նախագահական ընտրություններում առայժմ առաջատար է Մասուդ Փեզեշքյանը։ Իրանի ժամանակով ժ․ 06։45-ի դրությամբ հաշվարկված 12 միլիոն քվեաթերթիկից ավելի քան հինգ միլիոնը գրանցվել է Փեզեշքյանի օգտին։ Նրան հետևում են Ջալիլին 4,8 միլիոն ձայնով, ապա Ղալիբաֆն է 1,6 միլիոն ձայնով և Փուր Մոհամմադին 100,000 ձայնով։ Ենթադրվում է, որ վաթսուն միլիոն քվեարկողից ընտրության մասնակցել են 25 միլիոն քաղաքացի։ Փեզեշքյանը թուրքախոս հոր և քրդախոս մոր զավակ է։ Իրանում առաջին անգամն է, որ էթնիկ խմբավորումների հարցը նման շեշտադրում է ստացել։ Թարմացում․ Իրանում մինչ այժմ (ժամը 8։30) հաշվարկվել է 14 միլիոն քվեաթերթիկ։ Առաջատար է Փեզեշքյանը՝ վեց միլիոն ձայնով (42%), ապա Ջալիլին է 5,6 միլիոն ձայնով (39,5%), հետո Ղալիբաֆն է երկու միլիոն ձայնով (13,5%)։ Երկրորդ փուլն անխուսափելի է»։ Աղբյուրը` Տիգրան Դավուդյան |
«2020-ին Մյունխենում հրապարակված սկզբունքներն ու Փաշինյան-Ալիև «պատմական» բանավեճը»․ Թաթուլ Հակոբյանի անդրադարձը (տեսանյութ)
3309:48Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
3409:36Բայդենը կշարունակի իր մասնակցությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
197Երեկ, 22:42«Մի պատմություն պատմեմ, որ երբեք չեմ պատմել». Արթուր Սարգսյան (տեսանյութ)
116Երեկ, 20:12«Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է»․ Վարդան Բալյան
111Երեկ, 16:48Իրանում նախագահի ո՞ր թեկնածուի հաղթանակն է ավելի շահեկան Հայաստանին
139Երեկ, 16:24