«Մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն ազգային միասնությամբ»․ Վեհափառ
![]() Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: ․․․Ցերեկույթն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Հայոց Հովվապետը ընդգծել է հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․ Հավատում ենք, որ իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»,-ասել է նա՝ շեշտելով որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ»։ Աղբյուրը` Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ |

Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանը հիասթափվել է Թրամփից ու հեռացել
25500:50
«Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
123Երեկ, 17:12
Տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը
90Երեկ, 17:00
Հրապարակվել են ընտրողների նախնական ցուցակները
116Երեկ, 16:12
««Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք». ՀԿԿ (տեսանյութ)
16527.04.2026, 16:48
«Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից». ՀԷՑ
10027.04.2026, 14:18
