Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով

98
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 15:06
«Սրանք լրիվ ցիրկ են»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրանք լրիվ ցիրկ են։
Նիկոլի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարոււմ է. «Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։
Հարց։ Իսկ ո՞վ է փակել հայ-թուրքական սահմանը։
Պատասխան: Հայ-թուրքական սահմանը 1993-ին փակել է Թուրքիան։
Տրամաբանությունը հուշում է, որ ով փակել է, նա էլ պետք է բացի միջպետական սահմանը։
Իսկ ի՞նչ է ասում Թուրքիան այս կապակցությամբ։
Թուրքիան խորհուրդ է տալիս ՀՀ իշխանություններին լսել Ադրբեջանին ու կատարել նրա պայմանները։
Միայն Ադրբեջանի պայմանները բավարարելուց հետո Թուրքիան կհաստատի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ։
Այդ հարաբերությունները կլինեն ոչ թե դիվանագիտական հավասար հարաբերություններ, այլ՝ տեր ու ծառայի հարաբերություններ։
Սա է նիկոլիստների բերած «խաղաղությունը»։
Բավարարելով թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները՝ կնքել «խաղաղություն»։
Եթե դա խաղաղություն է, ուրեմն Ադրբեջանն էլ ժողովրդավարության օրրան է։
Ի՞նչ ասեմ էլ սրանց…
Կեղտը «դայաղ են անում» ժողովրդին ու ասում են ՝«կերեք շոկոլադ է»։