Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ.

«Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը»․ Արարատ Միրզոյան

82
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 12:48
«Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը»․ Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակն է։ Այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացել Թուրքիայի հետ համատեղ սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասել է նա։