Արխիվային բացառիկ փաստաթղթեր են փոխանցվել Հայոց ցեղասպանության թանգարանին
![]() Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր փոխանցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերին: Այս մասին հայտնում են ինստիտուտ-թանգարանից։ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշել է, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ապա ավելացրել է, որ դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կուսումնասիրվեն և կհրապարակվեն: ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանն էլ իր խոսքում նշել է, որ հայր Սալվատորե Լիլլին, ով հայերի և ընդհանրապես քրիստոնյաների հանդեպ 1894-1895 թվականների ընթացքում Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդի կառավարման շրջանում իրականացված հետապնդումների և ջարդերի մասին շատ հետաքրքիր վկայություններ է թողել, սպանվել է յոթ հայ ուղեկիցների հետ միասին օսմանյան զինվորների կողմից 1895 թ․ նոյեմբերի 19-ին: Նշել է, որ իտալահայ հեղինակներ Սիրանուշ Կուարանտայի և Կարլո Կոպպոլայի հետ համատեղ պատրաստվում են գիրք հրապարակել այս արխիվի ուսումնասիրության հիման վրա: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
