«Երեկվա միասնական քննության ռազմավարն է». Խաչանուշ Գրիգորյան
![]() ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը լուսանկար ու տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սա երեկվա կենսաբանության և աշխարհագրության միասնական քննության ռազմավարն է։ Առաջին երկուսում մեկ զույգ մինի ականջակալ է՝ ոսպի հատիկից փոքր, ականջի մեջ տեղադրվում է պատկերված ձողիկի լայն մասի միջոցով: Ականջից հանում են մյուս ծայրով, որ մագնիս է՝ տեսանյութում տեսնում եք, թե ինչպես են ձգվում ականջակալները: Կողքին միկրոֆոնով լարն է, որ սև թելով շատ խնամքով կարված էր հագուստի օձիքին: Թվում է՝ մյուս նկարներն ավելի հասկանալի են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, հեռախոսների հետ ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչի՞ համար է սպունգը, մեր անձնակազմից ոչ ոք գլուխ չհանեց: Զուգարանի թղթով փաթաթված այս երկու հեռախոսներն ու սպունգի կտորը հայտնաբերվել է քննական կենտրոններից մեկի սանհանգույցի պատուհանագոգին՝ դրսից, մինչև քննության սկիզբը: Դիմորդ/ներ/ն ընթացքում պետք է քննասենյակից դուրս գալու թույլտվություն խնդրեր, մտներ սանհանգույց, պատուհանագոգից վերցներ հեռախոս/ներ/ն ու մտներ քննության: Չի վերցրել: Ականջակալից էլ չեն հասցրել օգտվել՝ մետաղորսիչն է մուտքի մոտ հայտնաբերել: Ինչո՞ւ եմ գրում այսքանը: Աղոտ հույսեր եմ փայփայում, թե ծնողները գուցե, գոնե ականջակալի դեպքում, տեղյակ չեն եղել, որ իրենց երեխան որոշել է հեշտ ստանալ գնահատականը: Դրա համար ուզում եմ խնդրել, որ ուշադիր լինեն իրենց երեխաներին, որ հետները ոչինչ չվերցնեն: Պետք չէ ռիսկի դիմել: Հունիսի 28-ին վերջին քննությունն է, գոնե թող այս անգամ տհաճ անակնկալներ չլինեն ձեր երեխաների կամ ձեզ համար: Ավելի լավ է՝ խնդրեք թող մի վերջին անգամ կրկնեն նյութը: Եվ առհասարակ, այս ամեն ինչի փոխարեն կարելի է ուղղակի ավելի շատ պարապել»: Աղբյուրը` Խաչանուշ Գրիգորյան |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
