Արման Ծառուկյանն 9 ամսով որակազրկվել է
![]() ԱՄՆ Նևադա նահանգի մարզական հանձնաժողովը (NSAC) 9 ամսով որակազրկել է հայազգի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանին՝ UFC 300 մրցաշարում երկրպագուի հետ միջադեպի պատճառով։ Այս մասին սոցցանցում հայտնել է MMA Junkie-ի լրագրող Նոլան Քինգը։ «27-ամյա Ծառուկյանը որակազրկվել է 9 ամսով՝ մինչև 2025թ․ հունվարի 12-ը»,- գրել է նա։ Նրա որակազրկումը կարող է կրճատվել մինչև կես տարի, եթե հոլովակ պատրաստի՝ «բուլինգի դեմ պայքարի» արշավի համար։ Մարտիկը 25 հազար դոլարի չափով տուգանք պետք է վճարի, ևս 470 դոլար՝ դատական ծախսերը հոգալու համար։ Ինչպես նշում է լրագրող Ջոն Մորգանը, հանձնաժողովը համարել է, որ «միջադեպը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ բոլոր մասնակիցների համար», իսկ «կրկնակի խախտումները շատ ավելի խիստ կպատժվեն»։ Ապրիլի 13-ին Լաս Վեգասում Ծառուկյանը ՍFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի դուրս գալու ժամանակ փորձել է տրիբունայում հարվածել միջնամատ ցույց տված երկրպագուին: Մենամարտում հաղթելուց հետո Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ բացատրել է իր արարքը՝ անթույլատրելի համարելով երկրպագուի պահվածքը։ Ծառուկյանը խառը մենամարտերում իր կարիերայում ունի 22 հաղթանակ և 3 պարտություն։ |

Եվրոմիությունը քննարկում է ռուս մարզիկների դեմ պատժամիջոցները
422Երեկ, 18:19
Նարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
12714.10.2026, 22:30
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
14014.10.2026, 20:30
Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր
16214.10.2026, 20:06
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
13814.10.2026, 17:54
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
15314.10.2026, 00:00
