Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

«Նոր վիրուս է տարածվում `«Ես չեմ կարող հավատալ, որ նա գնացել է»». Սամվել Հայրապետյան

131
Կիրակի, 23 հունիսի, 2024 թ., 22:24
«Նոր վիրուս է տարածվում `«Ես չեմ կարող հավատալ, որ նա գնացել է»». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թազա վիրուս ա տարածվում «Ես չեմ կարող հավատալ, որ նա գնացել է» և նմանատիպ այլ վերնագրերով, պարզապես լինքը ՄԻ ԲԱՑԵՔ (այլ կերպ ասած ՄԻ ԿՏՏԱՑՐԵՔ լինքի վրա)
Սակայն, եթե արդեն բացել եք, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
1. Փոխեք ձեր պրոֆիլ գաղտնաբառը
2. Եթե երկփուլայինը միացված չի, ապա անպայման միացրեք ու սեյվ արեք բեքափ կոդերը
3. Այն բրաուզերը՝ որից որ մուտք եք գործել, ստուգեք, արդյո՞ք փոխվել է բրաուզերի որոնման համակարգը (վիրուսների դեպքում դրվում է Yandex կամ Mail), եթե փոխվել է, կամ եթե բրաուզերը ինքն իրեն անկապ էջեր է բացում, ապա
1. Եթե կոմպով եք մտել ուրեմն որոնման դաշտում գրեք %temp% ու ամեն ինչ ջնջեք, որոնման դաշտում գրեք %local% ու %rouming% ու ստուգեք, եթե կան վիրուսի հետ առչնվող ֆայլեր, ապա ջնջեք, և վերջում ջնջեք բրաուզերը ու այն բոլոր ծրագրերը որոնք որ վիրուսը իր հետ բերել ա, ու նորից ինսթալլ արեք բրաուզերը, սա վերաբերվում էի windows օպերացիոն համակարգից օգտվողներին, Linux-ի ու MacOS-ի դեպքում վտանգ չկա:
2. Եթե հեռախոսով եք մտել ու եթե հեռախոսը android է, ապա մաքրեք բրաուզերի քեշերը և քուքիները ու ուշադրություն դարձրեք ընթացքում ձեր հեռախոսի աշխատանքին, եթե տարօրինակություններ նկատեք ապա կարևոր ֆայլերը պահեք ու հեռախոսը reset արեք (հայավարի ասած զբռոս արեք գործարանային վիճակին):
Եթե շատ նեղը ընկնեք գրեք ինձ կամ աշխ ժամերին զանգեք»: