Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Որ հիմա Հիսուսը գա, որպես թեկնածու առաջադրվի, ասելու եք՝ էդ մարդու ձեռքերը ծակ են»․ Մինասյան

128
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 23:48
«Որ հիմա Հիսուսը գա, որպես թեկնածու առաջադրվի, ասելու եք՝ էդ մարդու ձեռքերը ծակ են»․ Մինասյան

«Հիմա վերջը, ինչ-որ բան փոխելո՞ւ եք, թե՞ չէ․ նոր մոտեցում, նոր գաղափարներ, որ շարժումն էսպես չլինի»,- Հանրայինի եթերում դիմելով ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց Պետրոս Ղազարյանը։ «Ուզում ենք փոխել այս իշխանություններին, կօգնե՞ք էդ հարցում»,- արձագանքեց Մինասյանը, որին ի պատասխան՝ հաղորդավարը նշեց․ «Ձևը, ձևը․․․ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Մարդկանց դավաճան եք ասում, թուրք եք ասում»։ Պատգամավորը, ներողություն խնդրելով, հետևյալ համեմատությունն արեց․ «Որ հիմա Հիսուսը գա, որպես թեկնածու առաջադրվի, միևնույնն է, դուք և շատ ՔՊ-ականներ ասելու եք՝ էդ մարդու ձեռքերը ծակ են, մեխով ծակ են․ մի բան գտնելու եք։ Նման վարքագծով դուք ի վիճակի չեք՝ բան փոխելու»։

Արծվիկ Մինասյանի հարցազրույցը