Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Երկրորդ փուլն անխուսափելի կլինի»․ Վարդան Բալյան

116
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 00:18
«Երկրորդ փուլն անխուսափելի կլինի»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը Իրանը նախագահ է ընտրելու: Այս պահին համարյա բոլոր սոցիոլոգիական հարցումներով երկրորդ փուլը անխուսափելի կլինի: Պահպանողականների ճամբարը ներկայացնող երեք թեկնածուներ մնացին ընտրապայքարի մեջ, այդուհանդերձ, մեկնարկին ֆավորիտ համարվող թեկնածու Ղալիբաֆը կարծես թե չի անցնում երկրորդ փուլ: 2005 թվականի նախագահական ընտրություններում Ռաֆսանջանիի հիմնական մրցակցի համարում ունեցող Ղալիբաֆը մեկ տոկոսով հետ մնաց Մահմուդ Ահմադինեժադից, ով ընտրարշավի սկզբում 6 թեկնածուների թվում ամենացածր վարկանիշն ուներ: Իրանից ստացվող տեղեկությունները հաստատում են, որ Ռահբար Խամենեին և նրա անմիջական շրջապատը իրենց ազդեցոթւյան բոլոր լծակները կենտրոնացրել են Սայիդ Ջալիլիին աջակցության նպատակով: Հետաքրքրական է, որ վերջին երկու օրերին բարեփոխական Մասուդ Փեզեշքյանը և Ջալիլին կարողացան պոկվել Ղալիբաֆից: Ոչ պաշտոնական տարբեր հարցումներով առաջատարները ստանում են 24 տոկոս, Ղալիբաֆը հետ է մնում նրանցից 4 տոկոսով, բայց պետք է ի նկատի ունենալ, որ թեկնածուի հարցում վերջնական կողմնորոշվել են քվեարկության մասնակցելու տրամադիր ընտրողների 70 տոկոսից քիչ ավելին: Այսպիսով, անակնկալներն առավել քան հավանական են ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերում»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան