Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Դուք հիմա ոչնչով չտարբերվեցիք Փաշինյանից»․ Մինասյանը՝ Ղազարյանին

107
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 23:18
«Դուք հիմա ոչնչով չտարբերվեցիք Փաշինյանից»․ Մինասյանը՝ Ղազարյանին

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի՝ «ինչո՞ւ մարեց շարժումը» հարցին, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսպես արձագանքեց․ «Շարժումը չի մարել ու շարժում հասկացությունը եթե ընկալվում է զուտ ակտիվ ակցիաների տեսակետից, հիմա ժամանակավոր դադար է այդ առումով․․․ ձեր իրոնիան, ձևակերպումը՝ մարվածի վերաբերյալ, դուք հիմա ոչնչով չտարբերվեցիք Փաշինյանից, որը ձևակերպում է էսպես՝ ընդդիմադիր հերթական շարժումը մարեց կամ հաջողություն չունեցավ․․․ Երկրորդ փուլի համար, ինչպես հայտնել են շարժման առաջնորդները, իրականացնում են այլ ծրագիր․ ես շարժման պաշտոնական ներկայացուցիչը չեմ, աջակցողն եմ»։

Արծվիկ Մինասյանի հարցազրույցը