Երևան`   +24 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է․ «Հրապարակ»

76
Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 09:18
Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ Սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից Սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են՝ գառնուկով դիմավորել, մատաղ անել: Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գևորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեև թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, Սրբազանի այցը քայլարշավի ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ։