Երևանում հնդիկ տղամարդու են խոշտանգել
![]() Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծել են օտարերկրացի մի քաղաքացու, ում նաև խոշտանգել են։ Ոստիկանները պարզել են, որ տվյալ անձը տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն, որտեղից էլ, «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալն է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար-Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութն ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար, սպառնացել՝ գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
