Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված
![]() Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Աղբավայրը գործարկվել է դեռ 1950-ականներին։ 52 հեկտար մակերեսով այս աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։ Ըստ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի՝ այս տարի պետք է մեկնարկեր Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է փակել Նուբարաշենի գործող աղբավայրը և հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր։ «ԷկոԼուր»-ը Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե երբ Երևանը կունենա նոր աղբավայր։ Ի պատասխան փոխքաղաքապետը նշել է․ «Երբ հաստատվի վերջնական ծրագիրը, այդ ժամանակ պարզ կլինի։ Ծրագրի (Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիր) իրականացման համար դոնոր կազմակերպությունների կողմից մի շարք նոր բաղադրիչներ էին ավելացվել, մասնավորապես՝ վերամշակման բաղադրիչը։ Հիմա անհրաժեշտություն է առաջացել այդ բաղադրիչը կամ այլ ֆինանսավորմամբ ավելացնել կամ հրատապ նոր ծրագրի քննարկում իրականացնել։ Սա է խնդիրը»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
