Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

Դանիել Իոաննիսյանը` սահմանադրական հանրաքվեի մասին

134
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 18:54
Դանիել Իոաննիսյանը` սահմանադրական հանրաքվեի մասին

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական հանրաքվե առաջիկայում չի լինելու
Քանի որ հարցը տարբեր կողմերից շատ է քննարկվում (ու շահարկվում)՝ ասեմ. առաջիկա 2-3 տարում սահմանադրական հանրաքվե չի լինելու։ Եվ դրան կան տարբեր պատճառներ։
1. Սահմանադրական բարեփոխումները կարող են լինել բացառապես հանրային լայն ներգրավվածությամբ (հակառակ դեպքում հանրաքվեն կտապալվի)։ Հանրային ներգրավվածությունը ենթադրում է հանգիստ միջավայրում առնվազն մի տարի լայն ու նեղ հանրային քննարկումներով նախագծի ձևավորում, որ հանրությունը իրեն զգա նախագծի տերը։ Սա է ճանապարհը, քանի որ առանց դրա 600-700 հազար մարդ դրան կողմ չի քվեարկի (իսկ հանրաքվե կեղծելու դարն անցել է)։
2. Սահմանադրական բարեփոխումների պրոցես, ըստ էության, չկա։ Դեկտեմբերից առ այսօր սահմանադրության բովանդակության մասին որևէ քննարկում չի եղել ու չգիտեմ էլ, թե երբ կլինի։
3. Սահմանադրական ռեֆորմը թողնված է անտեր։ Արդարադատության նախարարությունը և իշխող քաղաքական թիմը որևէ ինտուզիազմ չի ցուցաբերում ռեֆորմը առաջ տանելու համար։
4. Վարչապետի՝ այս տարվա մայիսին ստորագրված որոշմամբ սահմանադրական բարեփոխումների ժամանակացույցը երկարացվեց ու հանրաքվեն կլինի 2027 թվականից ոչ շուտ։
Այս իրողությունների ֆոնին կարևոր է կենտրոնանալ նախքան 2026 թվականի ԱԺ ընտրությունները կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից ձերբազատվելու վրա (այդ դրույթը կարող է ԱԺ-ով փոխել)։
Դա պետք է արվի առաջիկա ամիսներին, որ հետո համապատասխան փոփոխություններ արվեն ընտրական օրենսգրքում ու այդ ամենը ավարտվի ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ»։