Երևան`   +23 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

«Որևէ գնահատական ոչ ուզում եմ տալ, ոչ էլ կարող եմ տալ»․ Սրբազան

122
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 20:24
«Որևէ գնահատական ոչ ուզում եմ տալ, ոչ էլ կարող եմ տալ»․ Սրբազան

«Այս օրերին տարբեր խմբերի, կուսակցական ակտիվների հետ ենք հանդիպել, նոր ձևավորվող խորհրդի համակարգող կազմի, միջազգային լրատվականների»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Հարցին՝ հանդիպում եղե՞լ է Սուրեն Պետրոսյանի հետ, նշել է․ «Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել էս ընթացքում․․․ Սուրենի հետ ամիսներով ճամփա ենք անցել, ես որևէ գնահատական ոչ ուզում եմ տալ, ոչ էլ կարող եմ տալ, ինձ համար բարոյական չէ դա։ Այդուհանդերձ, շարժումը շարունակվում է, ովքեր ցանկություն ունեն առաջնորդ, անդամ լինել, միշտ կարող են ներկա լինել, խնդիր չկա»։ Մյուս հարցին՝ Պետրոսյանը շարունակո՞ւմ է մնալ շարժման առաջնորդներից, պատասխանել է՝ «կվերադառնա, կխոսենք»։