Երևան`   +21 °C
Այսօր`   Կիրակի, 30 հունիսի, 2024 թ.

Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի

118
Հինգշաբթի, 27 հունիսի, 2024 թ., 19:24
Հունիսի դրությամբ Հայաստանը լքել է 10 308 արցախցի

Հունիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 743 անձ, վերադարձել՝ 7 435-ը։ Այսինքն՝ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 10 308 արցախցի (Արցախի հաշվառում ունեցող անձ)։ Այս տվյալները «ՍիվիլՆեթ»-ին է տրամադրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Մայիսի 1-ի համեմատ՝ Հայաստանից հեռացած Արցախի հաշվառում ունեցող անձանց թիվը ավելացել է 383-ով։