«Սրբազան շարժումն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։ «Ես իրատեսական եմ համարում Հայաստանի կործանումը կանխելու վերջնական հնարավորությունը: Չեմ հավատում, որ 5000 տարվա ընթացքում չվերացած ազգը կարող է հեռանալ պատմաքաղաքական ասպարեզից, այն էլ՝ այսպիսի անփառունակ, խայտառակ, անպատիվ կերպով: Եթե ինքնասպաններին, ըստ կրոնական ավանդույթի, հուղարկավորում էին եկեղեցական գերեզմանատներից դուրս, ապա պատկերացրեք, թե պատմության ինչպիսի դժոխքում կհայտնվի զանգվածային ինքնաոչնչացում գործող մի ամբողջ ժողովուրդ, եթե վերջապես ուշքի չգա: Ինչ վերաբերում է Սրբազան շարժմանը, ապա այն ունի պոտենցիալ՝ իրականացնելու ազգի ինքնաոչնչացման կանխումը: Այս պայքարի ընթացքում մարդկանց դժգոհությունը երկրի և քաղաքացիների աղետալի վիճակից ո՛չ մաշվել է, ո՛չ փարատվել, ոչ էլ անհետացել: Հակառակը, Հայաստանի շարունակվող կազմաքանդումը, ոստիկանական վայրագությունները միայն ավելացրել են ըմբոստության էներգիան»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը: |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում
623:48«Զինվեք ոգով, մենք այլ ճանապարհ չունենք». Բագրատ Սրբազան
2923:30«Եթե ԱԺ-ն չլուծարվի, քաղաքական միջավայր կստեղծվի ՀՀ-ի կործանման համար». Էդգար Ղազարյան
3423:12Բագրատ Սրբազանի ուղիղ եթերը՝ Կիրանցի շրջակայքի վանքից (տեսանյութ)
3622:48«Այսօր «Զովք» սուպերմարկետում «վերևից» արգելել են անջատել ուրախ երաժշտությունը». Զարուհի Մուրադյան
4622:30«Երկիրը անդունդի հատակից հանելու միակ տարբերակը ռադիկալիզմն է». Նաիրի Հոխիկյան
4922:00