Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Եթե մեր պահանջը մերժվի, թույլ չենք տա գործի գան»․ Բագրատ Սրբազան

130
Երկուշաբթի, 10 հունիսի, 2024 թ., 16:24
«Եթե մեր պահանջը մերժվի, թույլ չենք տա գործի գան»․ Բագրատ Սրբազան

«Քիչ հետո ԱԺ խորհրդի նիստը պետք սկսվի, որտեղ կքննարկվի նաև ժողովրդի պահանջով անվստահություն սկսելու գործընթացը»,- Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հրավիրված հավաքին ասաց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդի նիստի ավարտից հետո պատգամավորները կգան, կներկայացնեն իրավիճակը։ Եթե այդ պահանջը մերժված լինի, ապա մենք էլ ստիպված պետք է նրանց թույլ չտանք գործի գալ, իրենք իրավունք չունեն մեր վճարված հարկերի հաշվին իբր թե աշխատել՝ չգիտես ինչի և ում համար»,- նշեց նա՝ կոչ անելով սպասել պատգամավորների վերադարձին և նրանց ամփոփ ելույթին, որից հետո անելիքները կհստակեցվեն։

«Եթե մեր պահանջը մերժվի, թույլ չենք տա գործի գան»․ Բագրատ Սրբազան