Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ»․ Գառնիկ Դանիելյան

144
Հինգշաբթի, 30 մայիսի, 2024 թ., 22:06
«Համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, արդեն որերորդ օրն է համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ և ժողովրդի օրակարգը պարտադրելով ապազգային իշխանություններին:
Անկախ աշխատանքային օրվանից և ժամից՝ հազարավոր քաղաքացիներ մասնակցում են խաղաղ անհնազանդության ակցիաների։
Այսօր մենք կարողացանք 8 ժամ շարունակ փակ պահել Կառավարության շենքի մուտքերն ու ելքերը և արգելափակեցինք Հայաստանի գլխավոր հրապարակում երթևեկությունը՝ չթողնելով վարչակարգի պարագլխին և Կառավարության անդամներին հանգիստ տեղաշարժվել։
Վաղն առավոտյան 10։00-ին մենք պետք է շարունակենք մեր այս ընթացքը:
Այդ նպատակով հավաքվում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ այցելելու կարևոր հաստատություններից մեկը և փոխանցելու մեր ասելիքը»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան