Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Իրադարձությունները ոնց էլ զարգանան, վերջում թիվ մեկ պարտվողը դուրս է գալու Հայ Առաքելական եկեղեցին». Արգիշտի Կիվիրյան

140
Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ., 22:30
«Իրադարձությունները ոնց էլ զարգանան, վերջում թիվ մեկ պարտվողը դուրս է գալու Հայ Առաքելական եկեղեցին». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ։ Ես չգիտեմ Բագրատ Սրբազանն այս քաղաքական պայքարի մեջ մտել է իրենով, թե ինչ-որ մեկն իրեն դա նրբորեն հուշել է, բայց մի բան ինձ համար ակնհայտ է, որ իրադարձությունները ոնց էլ զարգանան, վերջում թիվ մեկ պարտվողը դուրս է գալու Հայ Առաքելական եկեղեցին։ Նայեք, եթե շարժումը պարտվեց, ապա բոլորը դրա մեջ տեսնելու են հենց եկեղեցու պարտությունը, իսկ եթե, ասենք թե, ութերորդ հրաշքով շարժումը հաղթեց, ապա էլի կարելի է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա՝ արագ լուծումներ չկան, ինչ-որ շրջան նորից լինելու է ցավագին հետքայլ ու նահանջ, այս անարխիստ ազգն էլ ունի արագ ոգևորվելու և դրանից արագ էլ հիասթափվելու ինֆանտիլ հակումներ ու ոտի վրա որպես չարիք, թիվ մեկ պատասխանատու ու թշնամի կհռչակի եկեղեցուն, առավել ևս, երբ եկեղեցու չուզողները ներսում և դրսում այդքան շատ են։ Բագրատը դեռ կարա անձնապես ինչ-որ կերպ պլստալ, բայց Եկեղեցին արդեն անկարող ա, ինքը մնալու է այս ամենի տակ։ Ստեղծվել ա մի կոմբինացիա, քաղաքական վիլկա, ժողովրդական լեզվով ասած՝ չաթալ, որ ցանկացած զարգացման դեպքում նա տուժելու ա ու այն էլ՝ շատ դաժան։ Ես չեմ բացառում, որ այս ամենը ինչ-որ մեկն ի սկզբանե հաշվարկել է, զարգացումները ուղղորդելով այդ հունով, կամ էլ այն կարող է լինել ուղղակի պատահականությունների կոմբինացիա, ուղղակի երկու դեպքում էլ վերջնարդյունքը նույնն է լինելու։
P. s. Սա գրում եմ, քանի որ ինքս, չլինելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, երբեք չեմ դիտարկել Եկեղեցին՝ որպես հակառակորդ կամ թշնամի։ Ընդհակառակը, գտնում եմ, որ իր հետ ճիշտ աշխատելու դեպքում ինքը կարող է առավելագույնն օգուտ տալ պետությանը և ազգին»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան