16 մլն 868 հազար դրամ` ՆԳՆ զորքերի տեղաշարժի համար. Բագրատ Սրբազանի գլխավորած ակցիաները «թանկ» են նստում իշխանության վրա․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 9-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն իր գործողություններն իրականացնում է Երևանում, և հենց այդ օրվանից մայրաքաղաքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ծառայության արդյունքում ակտիվ անհնազանդությունների, ակցիաների ընթացքում Երևան քաղաքի տարբեր հատվածներից բերման են ենթարկվել օրական 150-250 անձ։ Առաջին պայմանագիրը, որը կնքվել է մայիսի 15-ին կատարվել է գնման եղանակով և կազմել է 6 մլն 868 հազար դրամ։ Պայմանագրում հստակ սահմանվում է, որ ՀՀ ոստիկանության զորքերը, ի դեմս ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանի՝ պայմանագիր է կնքել «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի հետ։ Հիշեցնենք, որ երեկ Առաջին հանրապետությանը նվիրված միջոցառման շրջանակում Բաբայանը ստացավ գեներալի կոչում, ըստ երևույթին՝ ցուցարարների, նաև լրագրողների հանդեպ բիրտ ուժ կիրառելու համար։ Ստացվում է, այս մասով Փաշինյանի հրամանները կատարված են ըստ հրահանգի։ Հաջորդ պայմանագիրը, որը կնքվել է կրկին նույն ընկերության հետ, այս անգամ հրատապ մեկ անձից գնման եղանակով է իրականացվել հենց մայիսի 23-ին։ «Ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն՝ վարորդի հետ միասին» ծառայության համար վճարվել է 10 մլն դրամ։ Նշված պայմանագրով նախատեսված է 10 մեքենա, յուրաքանչյուրի արժեքը՝ 1 մլն 105 հազարից մինչև 1 մլն 110 հազար դրամ։ Հրապարակում հաճախ հանդիպող ոստիկանական միկրոավտոբուսների 1 ժամը, ըստ պայմանագրի, արժե 5-7 հազար դրամ, 1 կիլոմետրը 350 դրամ․ այն կարող է տեղափոխել 15-20 մարդ։ «ԷԼԻՏԲԱՍ» ՍՊԸ-ի տրամադրած ավտոբուսները, որոնք տեղափոխում են 25-35 մարդ 1 ժամի համար վճարվում են 6-8 հազար դրամ, 1 կիլոմետի համար՝ 500 դրամ, իսկ 35-50 և ավելի անձ տեղափոխող ավտոբուսները 1 ժամի համար վճարվում են 10-11 հազար դրամ՝ 1 կիլոմետրի համար՝ 650-700 դրամ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
3208:24Դեսպանը հերքել է իրանա-հայկական ռազմական պայմանագրի մասին լուրը
16101:36Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու պատճառով
9201:30Ամերիկացի քաղաքագետը բացահայտել է Թրամփի վերաբերմունքն ուկրաինական խնդրին
21201:24«2024-ի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ». Վիտալի Մանգասարյան
8500:36«Ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը». Դավիթ Անանյան
9000:12