Բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքների համար
![]() ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ջրհեղեղի պատճառած վնասների հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվում են ուսանողների կամավորական խմբեր։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից։ Բնական աղետի հետևանքով տուժած բնակավայրերում աշխատում են մարզային բուհերի կամավորները, ինչպես նաև երեկվանից Լոռու մարզ է մեկնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Փրկարարական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների 30-հոգանոց խումբը՝ 4 դասախոսների ուղեկցությամբ։ Ներկայում կամավորական աշխատանքներում ներգրավելու նպատակով ՀՀ տարբեր բուհերում ռեկտորատների և ուսանողական խորհուրդների կողմից հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրեր մեկնելու նպատակով։ Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբների կողմից, որոնք գործում են շուրջօրյա։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ, ձևավորվել է օպերատիվ աշխատանքային խումբ։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
