Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կառավարության սույն որոշման մեջ ընդգրկված էր նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2630.2 քմ մակերեսով ուսանողական հանրակացարանի (Երևան, Արաբկիր 37, 1/1) մասին: Ըստ հաշվետվության արդեն մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրակացարանն օտարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Սակայն զարմանալիորեն ագրարային համալսարանը թե պաշտոնական կայքի, և թե բանավոր զրույցների միջոցով պոտենցիալ ուսանողներին մոտիվացնում է ուսանողական հանրակացարանով, այն դեպքում, որ այն մոտ ապագայում օտարվելու է: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
