Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Ադրբեջանը շարունակելու է մխրճվել առաջիկա ամիսներին». Վարուժան Գեղամյան

140
Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ., 23:18
«Ադրբեջանը շարունակելու է մխրճվել առաջիկա ամիսներին». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տավուշում Ադրբեջանն այսօր հերթական տարածքն է գրավել:

Թուրքիա-Ադրբեջան զույգն այսօր Հայաստանի դե-ֆակտո իշխանության օգնությամբ մխրճվել է Հայաստանի խորքը ու շարունակելու է դա անել առաջիկա ամիսներին:

Միակ կարևոր հարցը և իրական օրակարգն այդ իշխանության հեռացումն է:

Դա թույլ չտալու համար վերջիններս ստելու են, ջղաձգվեն, սպառնան, մանիպուլացնեն, ասուլիսներ ու ուղերձներ տան:

Պետք է լիարժեք արհամարհել այդ ամենը:

Միակ կարևոր տեղեկությունը սա է՝ կիրակի՝ մայիս 26-ին, ժամը 16:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Վե´րջ»: