Վարդան Ազատյանը` Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր
![]() Կառավարությունն այսօր հաստատեց Վարդան Ազատյանին Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր նշանակելու որոշման նախագիծը։ Ազատյանն արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է ակադեմիայում: 2010-ին դոցենտի կոչում է ստացել, դասախոսել է նաև արտերկրի մի շարք բուհերում: 2014 թվականին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Հեղինակ է մի շարք հոդվածների, ուսումնասիրությունների, գրքերի: «Անձամբ ծանոթ լինելով պարոն Ազատյանին՝ վստահ եմ, որ գեղարվեստի ակադեմիայի համար սա կարող է որակական աշխատանքի նոր փուլ նշանակել»,- Կառավարությունում նրան ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել»,- ի պատասխան ասել է Վարդան Ազատյանը: |

«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
16418.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
14518.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19006.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
21903.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
21130.10.2026, 14:30
