Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

159
Չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ., 21:54
«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը պատասխանեց Պապ թագավորի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերլուծություններին:

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։

Ինքն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։ Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության»,- ասաց նա։

«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին