Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպեսև խոստացել էր, Բագրատ սրբազանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի հետ։ Երեկ նա հայտնեց, որ հանդիպել է «Հայաքվեի», «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչների, «Լուսավոր Հայաստան»-ի, Սուրեն Սուրենյանցի և այլ ուժերի հետ։ Տեղեկացանք, որ հանդիպումները կայացել են Երևանի կենտրոնում՝ «Երևան փլեյս» հյուրանոցում: Սրբազանը կուսակցական գործիչներին հայտնել է, որ տևական մտորումներից հետո հանգել են նրան, որ վարչապետի թեկնածուն հենց ինքը լինի, քանի որ ցանկացած այլ թեկնածուի դեպքում շարժման ձախողվելու վտանգը կա։ Իսկ իր հանդիպման նպատակն այն է, որ հրապարակային աջակցություն ստանա քաղաքական դաշտից, որոնք նաև կոչ կանեն ԱԺ-ին՝ փոխել Սահմանադրության այն դրույթը, որն արգելում է երկքաղաքացիներին առաջադրվել ՀՀ վարչապետի թեկնածու: Քանի որ Բագրատ սրբազանը տևական ժամանակ եղել է Կանադայի թեմի առաջնորդը, Կանադայի իշխանությունը նրան շնորհել է Կանադայի քաղաքացիություն։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
Սպասվում են տեղումներ (լուսանկար)
3208:24Դեսպանը հերքել է իրանա-հայկական ռազմական պայմանագրի մասին լուրը
16101:36Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու պատճառով
9201:30Ամերիկացի քաղաքագետը բացահայտել է Թրամփի վերաբերմունքն ուկրաինական խնդրին
21201:24«2024-ի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 483 մլրդ դրամ». Վիտալի Մանգասարյան
8500:36«Ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը». Դավիթ Անանյան
9000:12